ԲԼՈԳ

Մահապատիժ


Հոկտեմբերի 10-ը մահապատժի դեմ պայքարի միջազգային օրն է: Չնայած որ աշխարհի 139 երկրներում մահապատիժը գործնականում չի կիրառվում կամ էլ արգելված է օրենքով, ամեն տարի իրագործվում են մահապատժի առնվազն 5000-6000 դեպք: Միացյալ Ազգերի Կազմակերպությունը փորձում է վերացնել մահապատիժը բոլոր պետություններում, բայց ցավոք որոշ երկրներ դեռ ետ չեն կանգնում մարդու ամենաբնական ու կարևոր` կյանքի իրավունքի ոտնահարումից: 





   Մահապատիժը հանված է (94 երկրում)


   Սովորական դատավեճերի համար մահապատիժն արգելված է, բայց լուրջ դեպքերի համար այն ակտիվ է, օրինակ պատերազմական դրության հանցագործությունների համար: (10 երկրում)

   Արգելված չէ, բայց մահապատիժը չի օգտագործվել արդեն 10 տարուց ավելի (35 երկրում)

   Մահապատիժ Կիրառվում է (58 երկրում)



Մահապատժի ժամանակակից տեսակներն են`


Գազի կամերա
Գլխատում
Գնդակահարություն
Էլեկտրական աթոռ
Կախաղան
Մահաբեր ներարկում
Քարկոծում


Հայաստանում մահապատիժն արգելված է 2003 թվականից: Ովքեր կողմ են մահապատժին հիմնավորում են, որ կան մարդիկ որոնք արժանի են մահվան քանի որ հենց իրենք էլ սպանել են մի քանի հոգու դաժանաբար ու սառնասրտորեն: Սակայն դա արդարացում չէ: Եթե նույնիսկ անձը իրեն դրսևորում է որպես ծանր հանցագործ ապա ոչ մեկ իրավունք չունի զրկելու նրան կյանքից: Պատճառները`


- Ոչ ոք իրավունք չունի խլելու ուրիշի կյանքը:
- Հնարավոր են դատական սխալներ,«ավելի լավ է արդարացնել 100 մեղավորի, քան դատապարտել մեկ անմեղ մարդու»:
- Ըստ բազում երկրների իրավական փորձի ստուգված վիճակագրության, մահապատժի վերացումը չի բերում ծանր հանցագործությունների թվի աճին կամ դրանց զգալի իջեցմանը: Մի խոսքով 
մահապատիժը սխալ է բոլոր առումներով:
- Հետո էլ ինչպիսի տականք ու սրիկա էլ լինի հանցագործը, հնարավոր է, որ ժամանակի ընթացքում փոխվի:


Մահապատժի Օրինակ



ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանությունները Թրոյ Դեյվիսին մահապատժի են ենթարկել։
«Մահապատիժն իրականացվել է, բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը»,- հայտնել են ամերիկյան հեռուստաալիքները, հաղորդում է BBC-ն։
Թրոյ Դեւիսը մեղավոր է ճանաչվել 1989 թվականին Ջորջիա նահանգում ոստիկան սպանելու համար։ Այն ժամանակ ռեստորանի անվտանգության  27-ամյա աշխատակից ոստիկանը նկատել էր շինության մոտակայքում գտնվող ավտոկանգառում տեղի ունեցող ծեծկռտուքը, փորձել էր բաժանել կռվողներին եւ մահացել էր գլխին ու սրտին ստացած կրակոցներից։ Իրականում Դեյվիսը պնդում էր որ տեսել է թե ինպես է ոստիկանը ծեծում մի անտուն մարդու և չդիմանալով անարդարությանը որոշել է միջամտել: Չնայած դրան  տասը ականատեսներ վկայել էին, որ կրակողը Դեւիսն է եղել։
Դեյվիսն ավելի քան 20 տարի սպասում էր սեփական մահապատժին։ Նրան մահապատժի են ենթարկել մահացու ներարկման միջոցով։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Բարձրագույն դատարանը մերժել էր ներման մասին խնդրանքը։ Հարկ է նշել որ Դեյվիսը սևամորթ է և սա ևս կարող է հիմք դառնալ դտարանի կողմից նրան կողմնակալորեն մոտեցում ցուցաբերելու համար: Ռասիստական դրսևորումները թե օրինական դաշտում թե հասարակական և թե միջանձնային ոլորտներում ատելության հողի վրա հանցագործություններ է ծնում: 



հոդվածն այստեղից` http://karastak.blogspot.com/2011/09/blog-post_20.html

Փոքրիկ տեղեկություն յուրաքանչյուրիս կրթության իրավունքի և դրա ոտնահարման մասին:


Ով ունի կրթության իրավունք:


Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի անվճար միջնակարգ կրթություն, օրենքով սահմանված վճարովի բարձրագույն կրթություն և այլ կրթություն ստանալու իրավունք: Այս իրավունքը սահմանվում է ՀՀ սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով: Մասնավորապես Սահմանադրության մեջ ` 

Հոդված 39. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին:
 Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով: Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: 


Ինչ կրթական հաստատություններ են գործում ՀՀ տարածքում:

ՀՀ տարածքում գործում են` հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ, տեխնիկումներ, հատուկ դպրոցներ, համալսարաններ, ակադեմիաներ, կրթական համալիրներ, դպրոց-վարժարաններ և այլ կրթական հաստատություններ, որոնք գործում են պետական, միջպետական և մասնավոր հիմունքներով: Բոլոր կրթություն ստանալ ցանկացող քաղաքացիները կարող են ընտրել համապատասխան մասնագիտությունը կամ մասնագիտացումը և ընդունվել տվյալ հաստատություն վերջինիս կամ օրենքով սահմանված կարգի համաձայն: 

Կան արդյոք տարիքային սահմանափակումներ կրթություն ստանալու համար:

Ոչ սահմանափակումներ հիմնականում չկան, միայն տարիքային: Այն էլ դա կախված է այն կրթական հաստատությունից որտեղ ցանկանում է քաղաքացին կրթություն ստանալ: Օրինակ 18 տարին լրացած անձը չի կարող սովորել հանրակրթական միջնակարգ դպրոցում,  նույնապես 18 տարին չլրացած անձը չի կարող ընդունվել ԲՈՒՀ, բացառությամբ օրենքով նախատեսված ԲՈՒՀային համապատասխան գիտելիքի ստուգման քննության արդյունքները բավարար հանձնած քաղաքացիների: Ի տարբերություն դրան, տարիքային սահմանափակումներ չկան ԲՈՒՀ ընդունվող քաղաքացիների համար, այսինքն 18 ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում, եթե ունեն դրա ցանկությունը և միջոցները:

Ինչ օրենքներ են ապահովում իմ կրթության իրավունքը:

Առաջին հերթին ՀՀ սահմանադրությունը, Կրթության մասին ՀՀ օրենքը, Հանրակրթության մասին ՀՀ օրենքը, նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքը, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքները և այլն: Այս բոլոր օրենքները գախտնի և անընթեռնելի չեն: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է դրանց անձամբ ծանոթանալ, եթե դրա ցանկությունը ունի, քանի որ դրանք հրապարակված և գործող օրենքներ են: Կարող եք գտնել դրանք համացանցում (օրինակ կրթության և գիտության նախարարության կայքում www.edu.am) կամ գրախանութներում` համապատասխան իրավական ակտերն ու օրենսգրքերը գնելով:

Ինչ կարող եմ անել եթե բախվել եմ խոչընդոտների` կրթության իրավունքիցս օգտվելու ընթացքում կամ հակաիրավական գործողությունների հետ` կրթական գործընթացի ընթացքում:

Առաջին հերթին վստահ եղեք, որ ձեր իրազեկվածությունը ձեր իրավունքների մասին կարող է ձեզ օգնել, քանի որ օրենքը ապահովում է մարդու և քաղաքացու կրթական իրավունքը, դուք պաշտպանված եք օրենքով: Եթե դուք ունեք որևե խնդիր դասավանդող դասախոսների կամ համակուրսեցիների հետ , կարող եք դիմել կրթական հաստատության ադմինիստրացիայի համապատասխան բաժանմունք: Իսկ եթե ձեր իրավունքները ոտնահարվում են հենց ադմինիստրացիայի կողմից, կարող եք դիմում բողոքով հրավիրել Կրթության Պետական Տեսչության ուշադրությունը ձեր խնդիրներին և կրթության ընթացքում ի հայտ եկած անօրինություններին: ԿՊՏ հետ կարող եք կապնվել` Երևան, Ամիրյան փող., 26 շենք; հեռ.` +374-10-501487• +374-10-501485• +374-10-501486: Մի մոռացեք, որ ձեր իրավունքի պաշտպանը առաջին հերթին հենց դուք եք:

Եթե բախվել եմ կոռուպցիայի հետ կամ վկա եմ եղել կաշառքի փոխանակումների, ինչպես կարող եմ վարվել:

Կոռուպցիան մեծ խնդրի է վերածվել ՀՀ բոլոր ոլորտներում: Կրթական համակարգում կաշառակերությունը ամենամեծ ցուցանիշներն է գրանցում: ՀՀ անտիկոռուպցիան քաղաքականությունը ենթադրում է կանխարգելում, բացահայտում եւ դատապարտում, հասարակության մասնակցությամբ, իսկ  քաղաքացիները որոնք առընչվելով դրա հետ չգիտեն ինչպես վարվել` լռում են, որը բերում է կաշառակերության անպատժելությանն ու տարածմանը: Նախ պետք է իմանալ, որ կաշառքը իրավախախտում է իրենից ներկայացնում, որի բացահայտումից վրա է հասնում համապատասխան իրավական պատասխանատվությունը` թե կաշառք տվողի և թե կաշառք ստացողի նկատմամբ: Նախ զերծ մնացեք կաշառք տալուց, նույնիսկ եթե թվում է այլընտրանք չունեք: Պետք է հասկանալ, որ դրանով դուք դառնում եք իրավախախտման մասնակից, որը վնասում է առաջին հերթին ձեզ և հաջորդաբար հասարակությանը: Եթե ձեզ առաջարկում են կաշառք վճարել այս կամ այն գործողությունները կատարելու համար, մտածեք թե ինչպես կարելի է մերժել և պատժել կաշառակեր անձին: Եթե չեք ցանկանում անձամբ դիմել իրավապահ մարմիններին կարող են ահազանգել գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ պայքարի թեժ գիծ` 08000 11 10 հեռախոսահամարով: Ցավալի է, որ մարդ դիմում է կրթություն ստանալու, բայց վերածվում է դա առևտրի: 

Ինչ անել, եթե գնահատականի դիմաց գումար են պահանջում:

  1. Կաշառք պահանջելը նախապատրաստվող հանցագործություն է, որի մասին գրավոր հաղորդագրություն պետք է թողնել ոստիկանության տարածքային բաժնում:
    Կենտրոն - Իսրայելյան 41, հեռ.`530202,Արաբկիր - Մամիկոնյանց 1, հեռ.`230202,Աջափնյակ - Շինարարների 10/1, հեռ.`340202,Նոր-Նորք - Բորյան 1, հեռ.`630202,Մալաթիա-Սեբաստիա, հեռ.`720202,Էրեբունի - Խորենացու 162, հեռ.`450202,Շենգավիթ - Գարեգին Նժդեհի 27, հեռ.`420202:
  2. Ոստիկանությունը պետք է 10 օրվա ընթացքում հետաքննություն անցկացնի ու ապացույցներ գտնի:
  3. Կաշառք պահանջելու համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 300-500ապատիկի չափով, ազատազրկում` առավելագույնը 5 տարով, պաշտոնազրկում 3 տարով:
  4. Միջազգային կոնվենցիայով պատիժ է սահմանվում ոչ միայն կաշառք վերցնողի համար, այլ նաև կաշառք խոստացողի համար: Սակայն ՀՀ քրեական օրենսգիրքը կաշառք խոստացողի համար պատիժ դեռևս չի նախատեսում: Իսկ եթե դուք համագործակցում եք իրավապահներ հետ նպաստում եք առողջ հասարակության ձևավորմանը:
  5. Նախապատրաստվող հանցագործության դեպքում, երբ չկան կոռուպցիայի ապացույցներ, դիմեք շահերի պաշտպանության աջակցության կենտրոն` խորհուրդ ստանալու համար: Իսկ եթե կան ապացույցներ, ՇՊԱԿը անմիջապես կարձագանքի` Նալբանդյան 7, բն. 2, հեռ.` 08000-11-22

Որպես լրացում հարկ է կրկին նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ունի մի շարք կառույցներ որոնք ստեղծված են հատուկ կրթական համակարգում իրավախախտումների բացահայտման, կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման և ապահովման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության որակի բարձրացման, կրթական ծրագրերի յուրացման, պետական կրթական չափորոշիչների պահանջների ապահովման համար: